14/12/2024

Մայրը խեղդամաh է արել իր մեկամյա որդուն՝ նախկինից վրեժ լուծելու համար

ՌԴ Կամենսկ-Ուրալսկ քաղաքում մայրը խեղդամահ է արել իր մեկամյա որդուն՝ նախկինից վրեժ լուծելու համար

Խնամակալության ծառայությունն արդեն 2 երեխայի էր խլել նրանից, բայց հետո վերադարձրել էր նրանց։ Հայտնել է Readovka տելեգրամյան ալիքը։

Կամենսկ-Ուրալսկում 22-ամյա Ելիզավետան (անունը փոխված է) տեսախցիկի առջև ֆիքսել է իր մեկամյա երեխայի նկատմամբ բռնությունը։ Նա խեղդամահ է արել երեխային։ Տղան, լաց լինելով, բռնել է մոր ձեռքը՝ փորձելով ազատվել։ Բայց սադիստը միայն քմծիծաղ է տվել։ Մայրը կազմակերպել է այս խոշտանգումը, որպեսզի ինչ-որ բանի համար վրեժխնդիր լինի նախկինից։

Սադիստուհին եւս մեկ երեխա ունի, թե ինչու էին երեխաները ընդհանրապես նրա հետ, մեծ հարց է։