Հայաստանը դարձել է Հնդկաստանից զենք ձեռք բերող ամենախոշոր գնորդը։
Այս մասին հայտնել է հնդկական IADN լրատվականը՝ հղում անելով երկրի Ֆինանսների նախարարության կողմից խորհրդարանին ներկայացված զեկույցը։
Հնդկաստանի պաշտպանության նախարարության տվյալների համաձայն՝ 2024-2025 թվականների ֆինանսական տարում Հայաստանի կողմից հնդկական արտադրության սպառազինության տեսակների գնումների ընդհանուր ծավալը հասել է 600 միլիոն դոլարի։
Հայաստանը, 2021 թվականից սկսած, Հնդկաստանից ձեռք է բերում հրթիռներ, հրետանային համակարգեր, հակաօդային պաշտպանության համակարգեր և այլ զինատեսակներ։ Մատակարարումների ժամկետների մասին տվյալներ հիմնականում չեն նշվում:

Բաց մի թողեք
Խորվաթիան պաշտպանում է Իրանի նկատմամբ ԵՄ «հստակ և միասնական» դիրքորոշումը
Իսպանիան մերժում է Իսրայելի մեղադրանքը՝ «Իրանի կողքին լինելու» և այլ բռնակալների հետ կապված
Ֆոն դեր Լեյենը կարծում է, որ կարող է Ֆրանսիայի գլխից վերև անցնել