Սեպտեմբերի 11-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Շտապ բուժօգնության բժիշկների կողմից Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 քաղաքացի, որենցից մեկը մահացած։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Շիրակի մարզի քրեական ոստիկանները մարզային վարչության պետի պաշտոնակատար Արթուր Ֆիշյանի և և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կումայրու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Գևորգյան գլխավորությամբ։
Տեղում բժիշկները քրեական և համայքային ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում, ու մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, Շիրակի մարզի քրեական ոստիկանները պարզել են, մահացածը Գյումրի բնակիչ 26 ամյա Միշա Սիմոնյանն է, իսկ վիրավորները նրա 57-ամյա հայրն է, և նրանց 64-ամյա հարևանը Գարեգին Ղուկասյանը։ Վերջինը հիվանդանոցում անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո ոստիկաների հսկողությամբ տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կումայրի բաժին։
Դեպքը տեղի է ունեցել Գյումրի քաղաքի Ծննդատան փողոցում, ավտոմեքենան կայանելու շուրջ առաջացած վիճաբանության, ծեծկռտուքի հետեվանքով և գործի է դրվել դանակ և այլ առարկաներ։
Դեպքի փաստով Շիրակի մարզի քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բաց մի թողեք
Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ Քանաքեռավանում հայտնաբերվել են 15 փամփուշտ և 22 պարկուճ
Գրիգոր Տեր-Ղազարյանը հաղթել է Մեսրոպ Մանուկյանին
Ով է ձերբակալվել Նուբարաշեն ՔԿՀ-ից․ Լուսանկար