Ալեն Դելոնն առանձնահատուկ զգայունություն ուներ Հայաստանի նկատմամբ։
Այս մասին գրառում է արել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
«Ալեն Դելոնի անհետացումը. Մի աստղ միանում է երկնակամարին:
Այստեղ 2012 թվականին Երեւանում, որտեղ նա այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր»,- գրել է նա։
88 տարեկան հասակում մահացել է Ալեն Դելոնը։
Ալեն Դելոնի երեխաները պատմել են, որ դերասանը մահացել է հանգիստ ու խաղաղ, իր տանը՝ հարազատներով շրջապատված:
Նրանց խոսքերը փոխանցել է AFP գործակալությունը:
Հայտարարության մեջ ասվում է, որ նրա երեխաները՝ Ալեն-Ֆաբիենը, Անուշկան և Էնթոնին խորապես վշտացած են իրենց հոր մահով:
Դերասանի մահվան մասին ավելի վաղ հայտնել էին ֆրանսիական լրատվամիջոցները։
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Մեկ զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտի․ Լուսանկար
Վարդան Օսկանյանի հանդեպ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել