08/09/2024

Հայաստանը ՌԴ-ից պաշտոնական ծանուցում չի ստացել կոնյակների որակի մասին

Հայաստանը ՌԴ-ից պաշտոնական ծանուցում չի ստացել կոնյակների որակի մասին:

Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից և Սննդի անվտանգության տեսչական մարմնից:

Հիշեցնենք՝ Anti-Counterfeiting միջազգային ասոցիացիայի և Կոնյակի, ալկոհոլային խմիչքների և ալկոհոլային արտադրանքների արտադրողների միության համատեղ ուսումնասիրության վկայակոչմամբ՝ «ՏԱՍՍ»-ը հայտնել էր, որ ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակների գրեթե 90%-ը անվտանգ չէ, արտադրանքի գրեթե կեսն էլ պարունակում է ոչ խաղողի սպիրտ։

Պարզաբանվում էր, որ ուսումնասիրության համար ձեռք է բերվել ավելի քան 20 ապրանքանիշի կոնյակի 200 նմուշ հայաստանյան տասը խոշորագույն արտադրողներից։ Դրանցից 177-ում, այսինքն՝ 89%-ում՝ 10 նմուշից 9-ում, հայտնաբերվել են խախտումներ, իսկ գրեթե կեսում հայտնաբերվել են ոչ խաղողային ծագման սպիրտեր։ Իսկ խաղողի ծագման սպիրտերը հենց այն են, ինչ ըմպելիքը դարձնում է կոնյակ։

Պարզվել է, որ ընդամենը 23 նմուշ է լիովին համապատասխանում ԳՕՍՏ-երին և Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը: