Բելառուսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանը հրավիրվել է այդ երկրի Արտաքին գործերի նախարարություն՝ Երևանում Բելառուսի դեսպանատան շենքի մոտ տեղի ունեցած ակցիայի պատճառով։
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Բելառուսի ԱԳՆ խոսնակ Անատոլի Գլազը։
«Հայ դիվանագետը մանրամասն տեղեկացվել է Երևանում Բելառուսի դեսպանատան շենքի դիմաց մի խումբ անձանց կողմից իրականացված վանդալիզմի, դեսպանատանը հասցված վնասի և տեղի ունեցածը կանխելու ուղղությամբ Հայաստանի իրավապահ մարմինների կողմից ակնհայտորեն անբավարար միջոցներ ձեռնարկելու մասին»,- ասել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղարը։
Հիշեցնենք՝ այսօր «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանն իր թիմակիցների հետ Բելառուսի դեսպանատան մոտ շենքի վրա հավկիթներ, կարտոֆիլներ ու լոլիկներ են նետել՝ ի նշան բողոքի:






Բաց մի թողեք
Ադրբեջանում Զանգեզուրի միջանցքի շինարարությունը մոտենում է ավարտին. Ալիև
Անկլավների «իրավական հիմքերն» ու Փաշինյանի տեսակետների փոփոխությունը
Օտարերկրյա քաղաքացին չի կարող մասնակցել ԱԺ ընտրություններին․ Գևորգ Պետրոսյանի պնդումը սխալ է