ԼՂ խորհրդարանի արտաքին հարցերով մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքագետ Վահրամ Աթանեսյան «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ ՀԱՊԿ-ի մասին:
«Հիշու՞մ եք ԽՍՀՄ ժողպատգամավորների համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը. «Կենտրոնը մեռած է, և ոչ մի ռեանիմացիա նրան չի օգնի»:
Հիմա ՀԱՊԿ-ն է․ չկա, չի լինելու: Բայց մենք դեռ խոսում ենք՝ ՀԱՊԿ-ից դուրս գա՞լն է ճիշտ, թե՞ այնտեղ մնալը: Ուզենանք էլ մնալ՝ չենք կարող: Անիմաստ պատմական պատասխանատվություն եկեք չվերցնենք, ինչպես հպարտացանք, որ ԽՍՀՄ կազմաքանդումը մեզնից է սկսվել՝ Ղարաբաղյան շարժումից:
Մինչդեռ իրականում շարժումը ԽՍՀՄ կազմաքանդման հետևանք էր, աշխարհաքաղաքական ապոկալիպսիսից Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը փրկելու փորձություն, որ հաջողությամբ անցանք, որովհետև երկրի առաջնորդը գիտեր, որ ԽՍՀՄ-ը մեռնում է:
ՀԱՊԿ-ի փլուզումը ԼՂ-ն թողեց փլատակների տակ: Քառասունչորսօրյա պատերազմը հետևանք էր, որովհետև 2010-ականների Հայաստանի քաղաքական էլիտայում չգտնվեց խորագիտակ մեկը, որ հասկանար և խոստովաներ. եթե ՀԱՊԿ-ի ողնաշար Ռուսաստանը ոչ ՀԱՊԿ-ի անդամ Ադրբեջանին հինգ միլիարդ դոլարի գերարդիական սպառազինություններ է վաճառում՝ ընդդեմ ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանի, ուրեմն այդ կառույցն առնվազն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար այլևս մեռած է:
Թուրքն ասում է՝ դժոխք գնացողն ընկեր է փնտրում: ՀԱՊԿ-ից ինչքան հեռու, այնքան լավ»
Բաց մի թողեք
Ով-ով, բայց ՔՊ-ում պետք է շատ լավ պատկերացնեին, որ խորհրդարանի լեգիտիմությունը ավելի կարևոր է, քան մանդատների քանակը…
Ադրբեջանի կառավարությանը պարտադրել փոխհատուցում տրամադրել էթնիկ զտման ենթարկված հայերին. Ադամ Շիֆ
ՀՀ ԱԳՆ այսօրվա հայտարարությունը հստակ ակնարկ է, որ ՀՀ-ն պատրաստ է ԱՄՆ հովանու ներքո ստորագրել խաղաղության համաձայնագիր