Սպարապետ Վազգեն Սարգսյանի ընտանիքի նախաձեռնությամբ նրա մասին գեղարվեստական ֆիլմ է նկարահանվում։ Սպարապետի կերպարը ֆիլմում մարմնավորելու է դերասան Խորեն Լեւոնյանը:
Հրապարակ թերթը գրել է․ Ֆիլմի սցենարի հեղինակը Մանկավարժական համալսարանի հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչ, լեզվաբան Լեւոն Գալստյանն է: Գալստյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ չի ցանկանում շատ փակագծեր բացել, սակայն նմանատիպ ֆիլմերը մեր հանրությանն այսօր օգտակար են:
– Ինչպե՞ս ծագեց Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմի սցենար գրելու միտքը:
– Առաջարկը եկել է Սարգսյան ընտանիքից, ես սիրով մասնակցեցի այս աշխատանքին՝ հասկանալով նաեւ դրա ողջ պատասխանատվությունը:
– Պարոն Գալստյան, անձամբ ծանոթ եղե՞լ եք սպարապետի հետ: Գիտե՞ք նրա բնավորության առանձնահատկությունները, լավ կամ վատ կողմերը:
– Հանդիպումներ եղել են` ոչ շատ հաճախ, բայց հանդիպումներ ունեցել ենք:
– Որքա՞ն ժամանակում գրեցիք սցենարը:
– Մեկ տարի գրեթե տեւեց:
– Ի՞նչ ժանրի սցենար է: Վավերագրակա՞ն է, թե՞ ավելի շատ գեղարվեստական:
– Գեղարվեստական ֆիլմի սցենար է, իհարկե, հիմքն իրապատում է, պատմական իրադարձություններն են ֆիլմի սցենարի հիմքում, բայց նաեւ տեղ-տեղ որոշակի գեղարվեստական հորինվածքի տարրեր կան, որոնք ոչ թե շեղում են մեզ պատմական իրողություններից, այլ` լրացնում են այն: Գեղարվեստական ֆիլմերի առանձնահատկությունը դա է:
– Գաղտնիք չէ, որ հայկական հեռուստաէկրանները ողողված են գռեհիկ, ցածրորակ, պարզունակ սցենարներով եւ հակաէսթետիկ դերասանական խաղով հեռուստասերիալներով, իսկ գեղարվեստական ֆիլմերն էլ հիմնականում կատակերգական ժանրում են միայն որոշակի լայն լսարան ունենում: Նման ֆիլմերն ի՞նչ դեր ունեն մեր հանրության համար:
– Նման ֆիլմերը շատ կարեւոր են. ոգեղենություն, հայրենասիրական դաստիարակություն, անհատի պայքար, երազանքների ու նպատակների որակ:
Բաց մի թողեք
Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են
Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞
Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. Լուսանկար