Առողջապահության նախարարությունից հայտնում են․
Մոտենում է ուսումնական տարին և տարատեսակ վիրուսների համար նպաստավոր պայմաններ են ստեղծվում երեխաների, ուսուցիչների շփումների արդյունքում:
Վիրուսների տարածման հարցում նշանակություն ունի մեծ քանակությամբ մարդկանց սահմանափակ տարածքում գտնվելը, օրինակ` դասասենյակում, որը այդքան էլ հաճախ չեն օդափոխում` ցրտից խուսափելով:
Իսկ փակ տարածքում վիրուսն ավելի հեշտ է փոխանցվում մարդուց մարդուն: Այդ իսկ պատճառով պետք է պահպանել ձեռքերի հիգիենան, հազալու կամ փռշտալու էթիկան` արմունկով փակելով բերանը, որպեսզի վիրուսները չտարածվեն շրջապատում:
Անհրաժեշտ է հետևել բժիշկների հորդորներին, խորհրդին և ստանալ բոլոր պատվաստումները հիվանդությունների դեմ, որոնք հնարավոր է կանխել պատվաստումներով:
Բաց մի թողեք
39-ամյա կինը հայտնել է, որ վիրահատությունից հետո ունեցել է խնդիրներ, ու որ դրա մեղավորը բժիշկն է
Բժիշկը մահացել է բարդ վիրահատություն կատարելիս. Լուսանկար
Որքա՞ն մարդ է ծնվել և մահացել այս տարվա հունվար-սեպտեմբերին