13/10/2024

Տափաստանային արվամոլը անընդհատ ասում է՝ «մեզ են ընտրել», փաստեմ՝ «Հանրային ձայնը» ունի քվե, անում է գործը․ Ավագյան

Երևանի ավագանու հերթական նիստի ընթացքում «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը ընթերցեց հայտարարություն, թե ինչու են իրենց խմբակցության երկու անդամներին զրկում մանդատից։

«Այս հայտարարությունը կարդում եմ երեք ընկերներիս կողմից՝ իմ, Վահեի, Արտակ Գալստյանի․ Երևանի քաղաքապետարանը ավտոնոմ մարմին է, քաղաքի օրենսդիր մարմինը ավագանին է, որն ունի պարտականություններ և իրավունքներ, հենց դրանք պատշաճ կատարելու համար էլ մենք ստացել ենք քվե, եթե չենք կատարում դրանք, փաստացի խաբում ենք մեր ընտրողներին, որակազրկում ենք ավագանու ինստիտուտը՝ դարձնելով այն ձևական։ Ընդդիմադիր լինելը չի ազատում ավագանու անդամին իր պարտականությունների կատարումից, ընդհակառակը, ընդդիմադիր ավագանին հանդես է գալիս գործադիրի քննադատությամբ։ Այնպես որ երկու ավագանիներին մանդատից զրկում ենք միայն այդ պատճառով, որ այդ մարդիկ չունեն նման կշիռ, որ իրենց պատճառով նիստ գումարվի կամ նախաձեռնություն»,- ասաց նա։

Վերջինս նաև հավելեց. «Գնացողը՝ տափաստանային արվամոլը, որ անընդհատ ասում է՝ «մեզ են ընտրել»։ Եթե 23 հազար քվեն տվել են իրեն՝ հայհոյանք տալու համար, ապա այսօր իր կոչին եկել էր հինգ հոգի մարդ: Ես ուզում եմ փաստեմ, որ «Հանրային ձայնը» ունի քվե, ու մենք անում ենք մեր գործը, մաքրում ենք մեր ցուցակը, որ մարդիկ աշխատեն»։

Վահան Ավագյանը «տափաստանյանի արվամոլ» որակավորումը տվեց Վարդան Ղուկասյանին, որը հանրության շրջանում առավել հայտնի է «Դոգ» մականվամբ:

Հիշեցնենք՝ Երևանի ավագանու նիստում քննարկվում էր ավագանու 3 անդամի՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության ներկայացուցիչ Գրիգորի Երիցյանի, ինչպես նաև «Հանրային ձայն» խմբակցության ներկայացուցիչներ Անուշ Խուդավերդյանի ու Անուշ Գինոսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։

Ավելի վաղ Երևանի ավագանին կողմ էր քվեարկել «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանի և «Հանրային ձայն» խմբակցության անդամ Անուշ Գինոսյանի, Անուշ Խուդավերդյանի՝ ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին նախագծին։