Երևանի քաղաքապետարանից պարզաբանում են, թե ի՞նչ խնդիրներ են արձանագրվել միասնական տոմսային համակարգից օգտվելու գործընթացում։
Նշվում է, որ նոյեմբերի 1-ից հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից սահմանվել է ընթացիկ հսկողություն՝ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի շահագործման ընթացքում քաղաքացիների կողմից նշված ծառայությունից օգտվելու ժամանակ համապատասխան վճարն ըստ սահմանված ձևի կատարելու նպատակով:
Ստուգումներով արձանագրվել է, որ հիմնականում խնդիրներ են առաջանում մանրադրամի, վալիդատորների, ինչպես նաև վարորդների կողմից առանց համապատասխան վճարի ուղևորափոխադրումներ կազմակերպելու պատճառով: Հանձնարարվել է մշակել իրավական լուծումներ, որպեսզի միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրումից հետո առանց համապատասխան վճարի ուղևորափոխադրման պարագայում ծառայությունը կարողանա վարչարարություն իրականացնել:
Այս ամենից զատ՝ նախորդ շաբաթվա ընթացքում քանդվել է 8 ինքնակամ շինություն։
Վարդաշենի 6-րդ փողոց 66/1 և 68ա 4-րդ կարգի վթարային շենքերում ապրում է շուրջ 180 ընտանիք: Բնակիչներին վերաբնակեցնելու նպատակով, քանի որ համայնքը համապատասխան բնակելի ֆոնդ ու ֆինանսական միջոցներ չունի, քաղաքապետարանը դիմել է Կառավարության աջակցությանը՝ պետական բյուջեում համապատասխան գումար նախատեսելու առաջարկով: Նախնական հաշվարկներով կպահանջվի 3.2 մլրդ դրամ:
«Տորք Անգեղ» հուշակոթողի հարակից տարածքի բարեկարգումն ընթացքում է: Հանգստի գոտին կառանձնանա արդիական ու հետաքրքիր լուծումներով:


Բաց մի թողեք
Երևանում բախվել են մեքենաներ․ դրանցից մեկը կոտրել է լուսակիրը, ցուցանակն ու վնասել շինությունը. կան տուժածներ. Լուսանկար
Արտակարգ դեպք՝ Երևանում․ Սիլիկյան թաղամասում երկու մեքենաների վթարի հետևանքով կոտրվել են մի քանի շիրմաքարեր․ Լուսանկար
Արտակարգ դեպք՝ Երևանում․ պայթյուն է տեղի ունեցել ընթացող «Range Rover»-ում, որն այնուհետև բռնվել է, կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից, կա վիրավոր. Լուսանկար