Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետը հատելու համար սպասում է շուրջ 700 հայկական բեռնատար։
Այս մասին հայտնում են Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։
Ընդհանուր առմամբ, տարբեր երկրներից 2170 տրանսպորտային միջոց է սպասում «Վերին Լարս» անցակետը հատելուն:
Բեռնատարների կուտակումները կապված են Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում եղանակային պայմանների վատթարացման հետ:

Բաց մի թողեք
ՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներ. Տեսանյութ
Հունգարացի օլիգարխը ճեղքվում է, քանի որ Օրբանի վերնախավի վրա ճնշումը մեծանում է
Փաստաթղթերը ցույց են տալիս, որ ԵՄ կուսակցությունները 1.5 միլիոն եվրո են վատնել Եվրոպական ընտրությունների քարոզարշավի ժամանակ