Վիրաբույժ Ռոստոմ Շվելիձեն մահացել է Վրաստանի արևմուտքի հիվանդանոցներից մեկում բարդ վիրահատություն կատարելիս։ Տեղի ունեցածի մասին հայտնում է Новости-Грузия-ն։
Շվելիձեն փորձել է փրկել Զեստաֆոնի մունիցիպալիտետի Ցիպլավակե գյուղի երիտասարդ տղամարդու կյանքը. նա որսորդական հրացանից վիրավորվել է հարևանի հետ վիճաբանության ժամանակ: Վիրահատությունը շարունակվել է ութ ժամ։
Վիրահատության ժամանակ նա վատացավ, բայց նա չդադարեց պայքարել երիտասարդ տղամարդու կյանքի համար։ Ռոստոմ Շվելիձեն մահացել է ծառայողական պարտականությունները կատարելիս»,- ասվում է «Ամեն ինչ բժշկության մասին» ֆեյսբուքյան էջում տարածած հաղորդագրության մեջ:
Գործընկերները ցավակցություն են հայտնում Շվելիձեի հարազատներին ու մտերիմներին։
Ըստ ԶԼՄ-ների՝ վիրավոր հիվանդին փրկել նույնպես չի հաջողվել։


Բաց մի թողեք
Նմուշառման արդյունքները հայտնի են․ Բյուրեղավանում աղիքային վարակի բռնկման ակտիվ տարածում չի արձանագրվում
Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները. Լուսանկարներ
Արտակարգ դեպք՝ Արարատում, 3-ամյա երեխան ջերմային այրվшծքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»