ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Բանն այն է, որ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, խաղատներից մեկում միջադեպ է գրանցվել: Վիճաբանությունն առաջացել է խաղատան աշխատակիցների և Նվեր Ծառուկյանի ու նրա թիկնապահների միջև, որը վերածվել է ծեծկռտուքի, և հնչել են կրակոցներ։
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ տվյալ օբյեկտում միջադեպի առնչությամբ կա նախաձեռնված քրեական վարույթ՝ խուլիգանության, կողոպուտի հատկանիշներով։
Դրա շրջանակներում 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, նշված անձանց կալանավորելու որոշումներ են կայացվել, և նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Վարույթի մասին այլ տվյալներ, ինչպես նաև մեղադրյալների անձնական տվյալները, ըստ Աբրահամյանի, հրապարակման ենթակա չեն:

Բաց մի թողեք
Իրավապահները ներխուժել են Իշխան Սաղաթելյանի տուն
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
ԱԱԾ–ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ