Նոյեմբերի 27-ի նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2025 թվականի սակագները:
Սոցիալապես անապահով բաժանորդների համար 2025 թվականին սակագինը՝ 180 դրամ,
մյուս բոլոր բաժանորդների համար՝ 200,42 դրամ։
ՀԾԿՀ հաղորդագրության մեջ նշվում է, որ Հանձնաժողովի կողմից կատարված մոնիթորինգի արդյունքում հաշվարկվել է լրացուցիչ 438 387 խմ ծավալ, որը սակագնի վրա ունեցել է դրական ազդեցություն՝ շուրջ 0,4 դրամ/խմ-ով։
Բացի այդ, դրական ազդեցություն է ունեցել նաև մանրածախ ջրամատակարարման ծավալի փոփոխությունը։
Բաց մի թողեք
Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին․ բժիշկները արձանագրել են վերջինի մահը. Լուսանկար
Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բժիշկները պայքարում են 3 վիրավորների կյանքի համար. Լուսանկար
Խոշոր ու ողբերգական ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. կա 1 զոհ, 1 վիրավոր. Լուսանկարներ