ՌԴ պետական դուման համաժամանկյա երեք ընթերցումով ընդունել է մոտ մեկ շաբաթ առաջ կառավարության ներկայացրած օրինագիծը, որով «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» դաշնային օրենքում փոփոխություններ և լրացումներ են կատարվել։
Ըստ ռուսաստանյան «Կոմերսանտի», նոր օրենքը սահմանում է դատապարտված անձնց կողմից ՌԴ ԶՈՒ-երում պայմանագրային զինծառայության անցնելու կարգը։
Ըստ էության, օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կընդլայվի այն անձանց շրջանակը, որոնք կարող են դատապարտվածության փոխարեն ընտրել Ուկրաինայում պատերազմին մասնակցությունը։
Պաշտպանության նախարարության հետ դատապարտյալի կնքած պայմանագիրը կկրի միայն ֆորմալ բնույթ։ «Կոմերսանտի» տեղեկություններով՝ օրենքը կտարածվի հանցավոր խմբի կազմում հարձակումներ գործելու, հանցավոր խմբավորման անդամ հանդիսանալու, թմրանյութերի մաքսանենգության, կրիտիկական նշանակության ենթակառուցվածքների աշխատանքը խափանելու համար դատապարտված անձանց վրա։
Այս ձևակերպումներից պարզ հասկացվում է, որ նոր օրենքով պատերազմին կհավաքագրվեն ծանր հանցագործություններ կատարելու համար երկարաժամկետ ազատազրկման ենթարկված անձինք։ Պարզ չէ, թե խոսքը «զորակոչային ի՞նչ ռեսուրսի» մասին է, բայց կարելի է վստահաբար ենթադրել, որ օրենսդրական փոփոխությունը կատարվել է պաշտպանության նախարարության առաջարկությամբ։
Արեւմտյան մամուլում վերջին օրերին արծարծվել է Ռուսաստանում «նոր զորահավաքի անխուսափելիության» թեման։ Ռազմական փորձագետները ենթադրել են, որ Պուտինը «նման հրամանագիր կստորագրի պետական դումայի ընտրություններից հետո»։ Որոշ տեղեկություններով՝ դաշնության սուբյեկտներին «ներկայացվել է մարդահավաքի ամենօրյա պլան»։ Չեչնիան, օրինակ, «պետք է ամեն օր զորակոչի հիսուն հոգու»։
Ռուսաստանը, դատելով տեղեկատվական հոսքերից, նախապատրաստվում է խոշոր ռազմագործողության։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը լրագրողներին ասել է, որ «հատուկ ռազմական գործողությունը կշարունակվի, նրա նպատակները չեն փոխվել, դրանք երկու տարի առաջ նախագահ Պուտինը սահմանել է ԱԳՆ կոլեգիայի ընդլայնված նիստին ելույթում և հայտնի են ամբողջ աշխարհին, այդ թվում՝ Կիևին»։
Միակ նորությունը, թերևս, այն է, որ հուլիսի 23-ի օրվա երկրորդ կեսին Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում կկայանա ՌԴ արտգործնախարար Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի հանդիպումը։
Այդ մասին լրագրողներին անձամբ տեղեկացրել է Լավրովը։ Բայց կողմերը սկզբունքային բանակցություններ չեն վարի։ ՌԴ արտգործնախարարը բացահայտել է, որ Ռուբիոյին հանդիպում է, որպեսզի «պարզի ուկրաինական հարցում Վաշինգտոնի դիրքորոշումը»։
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»։

Բաց մի թողեք
Մեկը բեղով, մեկը անբեղ, երկուսն էլ՝ մի բոյի. Րաֆֆի Հովհաննիսյան
Ինչո՞ւ չի կարելի երբեք կիրառել «ադրբեջանցիների վերադարձ» տերմինը
Ալիևը ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունների հարթակ տրամադրելու մտադրություն չունի