Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշմամբ՝ Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին կմասնակցեն քաղաքապետի պաշտոնակատարի հետևյալ թեկնածուները՝ Լևոն Անանյան, Դավիթ Առուշանյան, Շավարշ Արամյան, Էմմա Բարսեղյան, Սարիկ Մինասյան, Վահագն Մկրտչյան, Կարեն Սարուխանյան։
«Նրանք այսօրվանից կարող են իրականացնել քարոզչություն, իսկ նախնական քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին: Նախնական քվեարկության արդյունքներով առավելագույն ձայն ստացած թեկնածուին կնշանակեմ Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար: Քվեարկության կարգի մասին կտեղեկացնեմ լրացուցիչ»,- գրել է նա։

Բաց մի թողեք
Եթե շարունակվի ղարաբաղյան շարժումը, լինելու են մանր-մեծ պատերազմներ, շարունակվող զոհեր, պետականության կորուստ
Քննարկվել են վիզաների ազատականացման գործընթացին աջակցող նոր ծրագրի շրջանակում նախատեսվող աշխատանքները. Տեսանյութ
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ․ ի՞նչ են քննարկել