Ազգային ժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ կուսակցությունում կան մարդիկ, որոնք կասկածվում են տեղեկատվության արտահոսք կազմակերպելու համար:
Այս մասին նա նշել է լրագրողների հետ ճեպազրույցում՝ խոսելով Հովիկ Աղազարյանին առնչվող վերջին իրադարձությունների մասին:
«Լինելու է հետաքննություն։ Մենք վարչության որոշում ունենք, որ այն բոլոր մարդիկ, ովքեր կեղծանուններով, ծածկանուններով պետական գաղտնիք ներկայացնող նյութեր են արտահոսք տալիս և պատվերներ են անում, հեռացվելու են թե՛ կուսակցությունից, թե՛ զբաղեցրած պաշտոններից»,- ասել է Սիմոնյանը։

Բաց մի թողեք
Ինչպե՞ս է կազմակերպվելու անձը հաստատող փաստաթղթերի անցումը դեպի նոր կենսաչափական մոդելի. Լուսանկար
Վարչապետը սոցցանցի իր էջում նոր հրապարակում է արել
Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնասպանություն գործելու 3 պատճառ կա