Ինչպես հայտնի է, Հայաստանի և Իրանի միջև համաձայնագրով կառուցվում է Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու Քաջարան-Մեղրրի հատվածը:
Ի՞նչ շարժառիթ ունի համատեղ այցը Սյունիք: Իրանը որևէ դժգոհություն կամ դիտողությո՞ւն ունի այդ ճանապարհատվածի շինարարությանն առնչվող հարցերի վերաբերյալ, որը հասկանալու և պարզելու համար առաջացել է Հայաստանի ՏԿԵ նախարարի հետ իրավիճակը տեղում պարզելու անհրաժեշտություն:
Նույնը, գուցե բարձրավոլտ էլեկտրագծի շինարարության մասով, որը շատ ավելի այսպես ասած հին ու երկար նախագիծ է: Թե՞ համատեղ այցի նպատակը Սյունիքի հարցում որոշակի ուշադրության ընդգծումն է, որը կարող է քաղաքական ժեստ լինել առ այն, որ չնայած օրինակ Սիրիայում ծավալված իրադարձությունների, Թեհրանը շարունակում է իր արձանագրած մոտեցումներին և դիրքերին հավատարիմ լինել Հայաստանի հարավի առնչությամբ: Դա, իհարկե, հրատապ խնդիր է: Սիրիայից հետո խոսակցությունները, թե որքանով են կայուն Սյունիքի առնչությամբ Իրանի նախանշած «կարմիր գծերը», բավականին հաճախակիացել են:
Համենայն դեպս, Իրանի դեսպանի այցը ՏԿԵ նախարարություն՝ այդ խոսակցությունների և ընդհանուր մթնոլորտի ֆոնին, ևբավակկանին հատկանշական ու խորհրդանշալան է: Թեհրանը կամ ինքն ունի որոշակի մտահոգություններ, կամ տեսնում է իր առնչությամբ մտահոգությունները որոշակիորեն փարատելու անհրաժեշտություն, իսկ հաղորդագրության բնույթը՝ տնտեսական-ենթակառուցվածքային, թերևս ընտրված է հաղորդագրությամբ որևէ ավելորդ լարվածություն չհրահրելու տրամաբանությամբ:


Բաց մի թողեք
«Խոցելի» Ուկրաինան ուժեղացնում է օդային պաշտպանության կոչերը, քանի որ Ռուսաստանը կոշտացնում է դիրքորոշումը խաղաղության բանակցություններում
Բրյուսելը Ուկրաինայի համար նախապատրաստում է 45 միլիարդ եվրոյի վարկ, որը, ըստ նրա, կմարի Ռուսաստանը
Ուկրաինական հանգուցալուծում պահանջող իրավիճակ․ արդյո՞ք Լը Պենը կայցելի Զելենսկուն, թե՞ Զելենսկին՝ Լը Պենին