Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում միրգ-բանջարեղենի բացօթյա առևտրով զբաղվող Սամվել Արշակյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է, որ ապրանքի առգրավման ժամանակ դեկտեմբերի 16-ին ոստիկանության ծառայողների կողմից բռնության է ենթարկվել:
Ըստ Արշակյանի, իրեն բերման ենթարկելիս նստեցրել են ոստիկաններին պատկանող քաղաքացիական ավտոմեքենան, հայհոյել և ծեծել:
ՆԳՆ-ից ասացին, որ քաղաքացու ահազանգը ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից ուսումնասիրվել է և բռնության դեպքեր չեն արձանագրվել:
«Բռնության դեպքեր չեն արձանագրվել թե բաժնի ներսում, թե դրսում գտնվող տեսախցիկներում»,- ասցին ՆԳՆ-ից:
Բաց մի թողեք
Ի՞նչ է սահմանվելու ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությամբ․ ԱԳՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը
Սիրո Ամիրխանյանն ու Լիլյա Սիրականյանը պաշտոնների են նշանակվել