«Ես ամուսնուս կորցրեցի այն վատ տարիներին և ինձ շատ մեղավոր եմ զգում, որովհետև ինքը շատ երկար ժամանակ հիվանդ էր և իրեն հատուկ սնունդ էր պետք, որ ես չէի կարող տալ: Ես ինձ շատ մեղավոր եմ զգում: Այսօր շատ է եղել, որ մի պատառ վերցրել եմ ու զգացել եմ, որ ես իրեն չեմ տվել, բայց դա իրեն պետք էր:
Նրա պակասը շատ եմ զգում, ավելի շատ, քան առաջ: Ուզում եմ ասել, որ այն, ինչ այսօր ունենք, պահպանենք: Ափսոսում եմ, որ շատ բան կար, որ իրեն պիտի ասեի, բայց չասացի, շատ բան պիտի անեի, որ չարեցի: Գնահատենք այն մարդկանց, ովքեր մեր կողքին են: Ինչու չէ՞, ամեն օր մարդուն ասենք, որ սիրում ենք իրեն: Դա շատ կարևոր է»,- «Կյանքի ուղիներով» հաղորդման շրջանակներում ասել է դերասանուհի Էվելինա Շահիրյանը:
«Հիշում եմ, երբ ամուսինս հիվանդանոցում էր, 3 ամիս գիշեր-ցերեկ իր կողքին էի, բայց թատրոնում փարձեր ունեի: Բուժաշխատողները ջուր էին տաքացնում, պայմաններ էին ստեղծում, որ ես կարողանամ թարմանալ, գնալ փորձի:
Ժպտալով գալիս էի փորձի, երբեք չէի ուշանում փորձից, որովհետև դա իմ աշխատանքն է: Ես կարողանում եմ թաքցնել, ու կարծում եմ, որ պետք չէ ուրիշի վզին փաթաթել քո վիշտը: Նույնիսկ իմ մոտ հարազատները շատ ժամանակ չգիտեն, թե ինչ է կատարվում իմ ներսում:
Արդեն 27 տարի է, նա չկա, բայց ավելի խորն եմ զգում ցավը: Երբ արդեն գիտեի, որ ոչ մի հույս չկա, Աստվածաշունչը դրեցի գրկին, ծնկի իջա և Աստծուն աղաչեցի՝ եթե այսքան է տված իրեն կյանք, թող չտանջվի: Ու այդ երեկո ինքը հանգչեց:
Դրա մասին ոչ ոքի չեմ ասել:Ու չգիտեմ՝ ճիշտ եմ արել, թե սխալ: Ինքը արդեն տանջվում էր, ես խնդրեցի Աստծուն, որ էլ չտանջվի»,- պատմել է դերասանուհին:


Բաց մի թողեք
Ապրիլի 20-ի աստղագուշակ․ Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել ձեզ համար թանկ մարդկանց հետ
Վալոդյա Գրիգորյանի մայրը խիստ բարկացած դիմեց ոստիկաններին. Տեսանյութ
Երգն ու պարը միասին էին՝ ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով