Դեկտեմբերի 23-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի բնակիչ 61-ամյա Վարդան Ա․-ն և հայտնել, որ մոտ 1 ժամ առաջ, վերադառնալով իր բնակարան, նկատել է, որ բնակարանից գողացել են 9 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդ և «Iphone» տեսակի բջջային հեռախոս:
Դեպքի վայր են մեկնել իրավաահերը, Վարդան Ա․-ն հայտնել է, որ նույն օրը ժամը 10։30-ից մինչև 16։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը բացել է իրեն պատկանող բնակարանի մուտքի դուռը և ննջասենյակի պահարանից գողացել է 9 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա և արծաթյա մատանիներ՝ իրեն պատճառելով գույքային վնաս:
Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին:

Բաց մի թողեք
Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել, 3 մարդ կյանքից հեռացել է
Վահրամ Սահակյանն է ձերբակալվել․ ՔԿ
«Opel»-ի հաջողությունը. ավագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին