Ֆուտբոլի աստղ Դեյվիդ Բեքհեմն իր ինստագրամյան էջում կնոջ՝ Վիկտորիա Բեքհեմի հետ համբույրի նկարով է կիսվել ու գրել․
«Շնորհավորում եմ ձեր նոր տարին իմ, կնոջս ու մեր հիասքանչ երեխաների կողմից: Շնորհակալ եմ անմոռանալի տարվա համար և թող որ 2025-ը երջանիկ ու առողջ տարի լինի»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկա Թրամփն էլ ամանորյա շնորհավորանքը հղել է կարճ սև զգեստով, որը մակագրել է այսպես.« 2025-ին իմ նպատակն է գնալ դեպի սեր, քաջություն և նպատակ ու շարունակել աճել հենց այս հատկանիշների վրա հենվելով»:
ԱՄՆ նախագահի դուրստը շեշտել է, որ շատ ոգևորված է 2025-ից ունեցած իր ակնկալիքներով:
Միշտ երիտասարդ Դեմի Մուրն էլ անցնող տարին ամփոփել է իր սիրելի շնիկի հետ նկարով կիսվելով:
«Ինչ տաի անցկացրինք իմ հավերժ գումարած պլյուս մեկի հետ՝ միսս pilaf.littlemouse-ի հետ:
Իսկ Նաոմի Ուաթսը Ամանորը անցկացրել է տաք ծովափին՝ դա երևում է նրա հրապարակած սելֆիից, որն ուղեկցվում է նոր Տարվա ամենահասարկ շնորհավորանքով:
Դերասանուհի Լինդի Լոհանն էլ ռիլզով է կիսվել, գրելով, որ անհամբեր սպասում է նոր ու անվերջանալի հնարավորություններին, նվաճումներին ու երախտագիտությամբ լի նոր տարուն:
Բաց մի թողեք
Առաջին հանդիպումը Իսահակյանին․ հիշում է Սիլվա Կապուտիկյանը. Լուսանկարներ
Սիլվա Կապուտիկյանի օրն է․ Իհարկե՝ տարաձայնություններ ունեինք, ընդամենը Նաիրի Զարյանի ով լինելու շուրջ․ Տեսանյութ
«Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի թրեյլերն արդեն հասանելի է