ԵՄ-ն աջակցում է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին։
Այս մասին ասել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը՝ Ամանորի ու Սուրբ Ծննդի կապակցությամբ իր շնորհավորական ուղերձում:
Նա ամփոփել է 2024-ի ձեռքբերումները և կենտրոնացել այն ոլորտների վրա, որոնցում իրականացվում է Հայաստանի և ԵՄ համագործակցությունը։
Մարգարոսը հիշեցրել է, որ ԵՄ-ն 70 միլիոն եվրո աջակցություն է տրամադրել Լեռնային Ղարաբաղից տեղահանված փախստականներին։
«Մենք գործարկեցինք Հայաստանի համար խաղաղության եվրոպական հիմնադրամը և շարունակեցինք աջակցել Հայաստանում ԵՄ առաքելությանը։
Վիզայի ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն ենք սկսել Հայաստանի Հանրապետության հետ, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հնարավորություն կտա ճանապարհորդել առանց վիզաների, երբ ապահովվեն շարժունակության և անվտանգության համար անհրաժեշտ բոլոր պայմանները»,-ասել է դեսպանը։

Բաց մի թողեք
Պատերազմի այս օրը զոհվեց Մուննաթը․ «Ամեն մեկում մի Գեղամ, մի ընդհատված կյանքի պատմություն». Արթուր Խաչատրյան. Լուսանկար
Ուրիշ ակումբներում ֆուտբոլիստ սարքեն, «Յուվենտուսը» գա տանի՞, արդար չէ
Եղիշե Մելիքյանի պարզաբանումը ՝ Չանչարևիչի հետ կապված