Հունվարի 6-ին՝ տեղական ժամանակով ժամը 17:28-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13։28-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39․96⁰ և արևելյան երկայնության 45.49⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Ջերմուկ քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Վայոց Ձորի մարզում՝ 2-4 բալ, ինչպես նաև՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Սյունիքի մարզի Սիսիան քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Բաց մի թողեք
Վլադիվոստոկում հղի կինը ընկել է յոթերորդ հարկի պատուհանից և ողջ մնացել. Լուսանկար
Հունաստան – Գերմանիա ինքնաթիռի կոտրված պատուհանը «սկսել է դեպի դուրս քաշել» ուղևորին, ով հազիվ է հետո փրկվել
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը