Հունվարի 20-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ 49-ամյա մի տղամարդ Էջմիածին քաղաքում իրականացնում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն` ձեռք է բերում և վաճառում առանց համապատասխան դրոշմավորման և մակնշման ծխախոտներ։
Տեղեկությունը ստուգելու նպատակով նույն օրն իրավապահներն այցելել են նշված հասցե: Բանավոր հարցմանն ի պատասխան տղամարդը նշել է, որ խանութում ունի վաճառելու նպատակով պահած` առանց համապատասխան դրոշմավորման և առանց QR մակնշման ծխախոտներ և պատրաստ է ներկայացնել դրանք:
Նա ձերբակալվել և ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում տղամարդը ներկայացրել է 869 տուփ առանց դրոշմանշի և մատնանշման տարատեսակ ծխախոտներ:


Բաց մի թողեք
Երկու փուչիկների պատմություն։ Արհեստական բանականության փուչիկը կփչացնի Եվրոպան, երբ պայթի։ Ինչո՞ւ է Բրյուսելը փչում այն
ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումը
Եվրոպայում ռումբերի տեղադրման մասին հաղորդումների ալիք է բարձրացել