Հունվարի 22-ին՝ ժամը 07:13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող կրպակներից մեկում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայի թիվ 52 շենքին կից կրպակներում։
Հրշեջ-փրկարարները շենքի նկուղից տարհանել են 2 քաղաքացու, վերջիններս բուժօգնության կարիք չեն ունեցել։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:34-ին, մարվել՝ 07:57-ին: Այրվել է երկու կրպակ (մոտ 10 քմ), ջերմահարվել են կրպակներին կից գեղեցկության սրահի կախովի առաստաղը (մոտ 10 քմ) և մոտակայքում կայանած «Nissan» մակնիշի ավտոմեքենան:


Բաց մի թողեք
Խոշոր ավտովթար՝ Սպիտակ-Վանաձոր ճանապարհին, տուժածներից մեկին տեղափոխել են Երևան. Լուսանկար
Մայրության և հիվանդության նպաստների վճարման համակարգը կփոխվի․ մանրամասներ
27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է․ Լուսանկար