Բանակում ու ՊՆ-ում կան մարդիկ, որոնք ուզում են բանակը փոխեն, որ «զինվորները մսաղացու են» ռուսա-սովետական սկզբունքից անցում կատարվի «զինվորներն իրենց գործի գիտակն են» սկզբունքի, որ բանակը լինի արդյունավետ, թարմ ու ժամանակակից՝ դրա բոլոր իմաստներով:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
«Փոփոխություններն առաջ բրթող այդ մարդիկ, երբեմն, գնում են ամբողջ համակարգի իներտության դեմ: Այդ մարդիկ, երբեմն, «վատամարդանում» են շատերի հետ: Այդ մարդկանց դեմ համակարգը պայքարում է, այդ մարդկանց իզոլացնում է:
Բայց այդ մարդիկ պետք է զգան, որ մենք բոլորս իրենց աջակցում ենք: Ոչ միշտ ենք աջակցում գործով (գաղտնիություն և այլն), բայց միշտ աջակցում ենք մտքով, հոգով ու սրտով:
Եթե ԶՈւ փոփոխություններն առաջ բրթողները հաջողեցին՝ պետություն ունենալու մեր շանսերը էապես աճում են: Բայց եթե մենք թույլ տանք, որ չհաջողեն՝ ամեն ինչ կորած է»,- ասված է գրառման մեջ:

Բաց մի թողեք
Որոշների համար Արթուր Օսիպյանի հարցով «լռության օրը» սկսվել էր 18 օր առաջ. Կարապետյանց
Ո՞ր ընտրախախտումներին ուշադրություն դարձնել վաղը. Փաստաբան Տաթևիկ Սողոյանը մանրամասնում է․ Տեսանյութ
Լռության օրը քաղաքական ուժերը լռում են, բայց խոսում են քննչական մարմինները