Սահմանային իրադրությունը գնահատում եմ հարաբերական կայուն։ Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ասել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը:
«Սահմանային խորություններում հակառակորդի ԶՈՒ կուտակումներ չկան, պահպանվում է հարաբերական կայունություն.. Այո, քաղաքացիները մտահոգություններ պետք է ունենան, որովհետև հակառակորդը շարունակում է մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում: Ադրբեջանի պաշտպանության նախարարի ռազմատենչ հայտարարությունները մեզ միշտ էլ մտահոգում են, սակայն օպերատիվ գնահատականում դրանք փոքր մաս են կազմում: Մենք ուշադիր հետևում ենք և՛ սահմանին տիրող վիճակին, և՛ հայտարարություններին: Մենք մեր առջև դրված խնդիրը կատարում ենք, քաղաքական ղեկավարության հետ գնում ենք խաղաղության, սահմանազատման, սահմանագծման ճանապարհով, զինված ուժերն էլ շարունակում են զարգանալ, համալրվել»,- ասել է Էդվարդ Ասրյանը:

Բաց մի թողեք
«Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են»
ԱԺ-ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումները» գործում են 2021 թ.-ից. Ռուբինյան
ՆԳՆ-ն սահմանել է պահանջված համարանիշների նոր չափորոշիչներ. գինը՝ մինչև 8 մլն դրամ. մանրամասներ