Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացվել է անվտանգության խորհրդի նիստ: Դրա մասին հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկվել են անվտանգության խորհրդի իրավասության տիրույթում գտնվող հարցեր: Ինչպես նկատում ենք, չկա կոնկրետ որևէ ոլորտային «ուղենիշ»:
Իսկ ԱԽ տիրույթում կարող են գտնվել գործնականում ամենատարբեր ոլորտները, ըստ էության՝ ցանկացած ոլորտին վերաբերող հարց կարող է լինել ԱԽ տիրույթի քննարկման ենթակա:
Փաստորեն, հարկ չի համարվել մատնացույց անել անգամ ոլորտային ուղղվածություն, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ քննարկվող հարցը կամ հարցերը եղել են թերևս բավականաչափ նուրբ և պահանջել են անգամ հաղորդագրության մակարդակում «կոնֆիդենցիալություն»:
Ինչ խոսք, ուղղություններ և թեմաներ, որոնք այդ առումով կարող էին լինել հրատապ, արդիական, կան բավականին շատ: Մյուս կողմից, հնարավոր է, որ բանը լոկ կոնֆիդենցիալությունը չէ, այլ այն, որ ԱԽ նիստում քննարկվել են հարցեր, որոնք անմիջականորեն կապված չեն ընթացիկ իրավիճակին, այլ պարզապես դրանց առնչությամբ Երևանից պահանջվում է դիրքորոշումների մշակում:
Այդ իմաստով, օրինակ, ուշադրության է արժանի, որ ԱԽ նիստը տեղի է ունենում փաստորեն Հայաստան` Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձևի գլխավորած պատվիրակության այցի շեմին:
Կոբախիձեն Հայաստան կժամանի հունվարի 30-ին: Օրեր առաջ նա Բաքվում էր, որտեղ հայտարարել էր, որ Վրաստանը Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկում է տնտեսական գործակցության եռակողմ ֆորմատ:
Թե հատկապես ինչ է դա նշանակում կոնկրետ, առարկայական իմաստով, Կոբախիձեն չէր մանրամասներ: Արդյո՞ք Բաքվում դա բարձրաձայնելուց հետո Վրաստանի վարչապետը այդ կապակցությամբ կոնկրետ առաջարկ է բերում Երևան, որի հանդեպ դիրքորոշման հարցն էլ կարող էր քննարկվել ԱԽ նիստում:
Բաց մի թողեք
ԵՄ դիտորդներն արձանագրե՞լ են լարվածություն
Հայաստանի ներքաղաքական կյանքի ո՞ր փուլում է Ադրբեջանի նախագահը «հուշել» այդ ինտրիգային գաղափարը
Դժվար է որևէ բնորոշում գտնել ասիմետրիկ տրանսֆորմացիային