23/03/2025

Թումանյանի ծննդյան օրը կվերակենդանանա հնագույն «Ախթամարը»՝ սիրո մասին հավերժական լեգենդը ներկայացումը

Թումանյանի ծննդյան օրը Ice Arena Armenia-յում տեղի կունենա պրոդյուսեր Զառա Մխեյանի «Ախթամարը»՝ սիրո մասին հավերժական լեգենդը ներկայացումը:

Այս ներկայացումը պրոդյուսերը համարում է իր մեծ և ամենա կարևոր Ձեռքբերումը,որը պատմության մեջ տարիներ առաջ առաջին անգամ տեղի ունեցավ Երևանի մարզահամերգային համալիրի դահլիճում կենդանացնելով հնագույն «Ախթամարը»՝ սիրո մասին հավերժական լեգենդը: Պատմության մեջ առաջին անգամ հանրահայտ գեղասահորդները վերամարմնավորվեցին ազգային լեգենդի, հայ ժողովրդի մշակութային ժառանգության հերոսների կերպարներում:

Հանդիսատեսն ականատես եղավ մշակութային կյանքի մի հնչեղ իրադարձության՝ ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհի հայերի շրջանում։ Միջազգային թիմի ավելի քան 200 անդամ աշխատել էր այս վիթխարի գաղափարը կյանքի կոչելու, աշխարհի մարդկանց հայկական հողի գեղեցկությունը, մշակույթի հարստությունը և հպարտ ժողովրդի հոգու վեհությունը ցույց տալու համար: Ես ձեզ մի մեծ գաղտնիք կբացեմ. շուտով նույնը կբեմադրենք մե՛ր գեղասահորդների հետ, և սառցե ներկայացումը կցուցադրվի ամեն տարի, բայց երկրորդ մեծ գաղտնիքն այն է, որ մենք աշխատում ենք «Ախթամար» պարային շոու-ներկայացման վրա:

Լինելով ոչ միայն պրոդյուսեր, այլեւ բարեգործ, նա 2017թ-ի ամանորյա տոներին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դահլիճում կայացած «Ֆրոզեն» սառցե շոուին, հրավիրել էր Հայաստանի տարբեր շրջանների շուրջ 8000 ծնողազուրկ, հաշմանդամ երեխաների, մանկատների, գիշերօթիկ դպրոցների սաների, բազմազավակ ընտանիքների երեխաների, ինչպես նաև՝քաղցկեղով հիվանդ երեխաների՝ իրենց ծնողների հետ: ովքեր հնարավորություն ունեցան անվճար դիտելու այդ ներկայացումը:

Եվ այս անգամ Թումանյանի ծննդյան օրը հանրության դատին է պատրաստվում հանձնել իր նոր «Ախթամարը»՝ սիրո մասին հավերժական լեգենդը ներկայացումը, որի հաջողության գրավականն ըստ նրա հանդիսանում է իր պրոֆեսիոնալ թիմը.

«Ես ունեմ հիմնական թիմ և մասնագետներ Մոսկվայում, որոնց հետ աշխատում եմ ավելի քան 25 տարի, պատահում է, որ ներգրավում եմ մասնագետների Սանկտ Պետերբուրգից, այնտեղ շատ ստեղծագործ և առաջադեմ մարդիկ կան: Իհարկե, Երևանից էլ շատերի հետ եմ համագործակցել, միշտ հակված եմ եղել, որ ինձ մտերիմ մարդիկ լինեն իմ կողքին, նաև բարի գործ անեմ, բայց այժմ գրեթե բոլորին հեռացրել եմ իմ թիմից, ինձ ավելի հարմար է աշխատել բարձրակարգ մասնագետների հետ»:

Պրոդյուսերի պնդմամբ ,ով շուրջ 30 տարի աշխատել է շոու բիզնեսում յուրաքանչյուր մեգա շոու նախագիծ իրականացնելու ընթացքում հաճախ է հանդիպում դժվարությունների ու խոչընդոտների ոչ պրոֆեսիոնալ մարդկանց պատճառով: Եվ շատ հաճախ, ի վնաս իր բիզնեսի, ստիպված է լինում չշփվել շատերի հետ: Եվ որպես խնդրի լուծում, նա համարում է առանց բացատրության լուռ բաժանումն ու հեռանալը:

Իսկ որպես նման բարդ ու պատասխանատու նախագծեր իրականացնելու համար իրեն հենարան համարում հոգու մեջի կիրքը, որը նոր մտահղացումներով և նոր փորձառություններով էլ աներևակայելի հետաքրքիր է դարձնում շրջապատող աշխարհը և մարդկանց:

Խոսելով նոր նախագծերի մասին վերջինս նշեց, որ արդեն աշխատում է նոր սառցե ներկայացման վրա, որը կուղեկցվի հանճարեղ

Արամ Խաչատրյանի երաժշտությամբ: Անունն առայժմ մեծ գաղտնիք է. «Մասնակցելու է տարբեր դարաշրջանների անվանի գեղասահորդների մի ամբողջ համաստեղություն, երաժշտական կատարումները՝ կինոյի, թատրոնի և մյուզիքլների աստղերի մասնակցությամբ: Դա իսկապես կլինի համաշխարհային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող շոու: Մենք ստեղծում ենք մի ներկայացում, որն իր մասշտաբներով, համարձակ տեսողական և բեմական լուծումներով մեծապես գերազանցում է նախկինում ստեղծվածներին:

Զառա Մխեյանն անկեղծորեն նշում է, որ շատ համարձակ ու զգացմունքային մարդ է իրեն համարում: Եվ հիմնականում լսում է դասական երաժշտություն, ջազ և բլյուզ, և իրեն հարմարավետ է զգում բարի, դրական մարդկանց հետ շփվելիս:

Խոսելով ռիսկի գործոնի մասին , վերջինս նշում է, որ իր ամբողջ կյանքը դա ռիսկերի կառավարում է, այլ ոչ թե ռիսկերի բացառում:

Ունենալով այսքան ձեռքբերումներ ու նվաճումներ պրոդյուսեր Զառա Մխեյանը ունի մեծ երազանք. ստեղծել մի հարթակ (իմաստունների համար ակումբային ավան) ոգեղեն Ռուսաստանում՝ իր տարբեր ազգությունների անկեղծ, համակրելի և բարի մարդկանցով, որտեղ նրանք կաշխատեն և կարարեն: Ու եթե լիներ իր կամքը, նա կփոխեր աշխարհը դեպի լավը:

Թումանյանի ծննդյան օրը կվերակենդանանա հնագույն «Ախթամարը»՝ սիրո մասին հավերժական լեգենդը ներկայացումը

Translate »