Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է Գազայի հատվածը վերահսկողության տակ առնելու և պաղեստինցիներին այլ երկրներում վերաբնակեցնելու անվան տակ այնտեղից վտարելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գաղափարը։ Նրա խոսքերը մեջբերում է CNN-ը։
Մակրոնն ասել է, որ Մերձավոր Արևելքի խաղաղ գործընթացը պետք է լինի «ոչ թե անշարժ գույքի գնման, այլ քաղաքական գործողություն» և հաշվի առնի սեփական պետություն ունենալու պաղեստինցիների ցանկությունը։
«Գազան ինչ-որ դատարկ տարածք չէ, այն երկիր է, որտեղ երկու միլիոն մարդ է ապրում և ցանկանում է դեռ ապրել։ Մենք չենք կարող այս երկու միլիոնին ասել՝ գիտեք, դուք պետք է հեռանաք: Հիմա ճիշտ պատասխանը խաղաղ բնակչությանը փրկելն է… Գործող հրադադար կա, այն պետք է պահպանել։ Մենք պետք է վերսկսենք մարդասիրական գործողությունները և հնարավորինս շատ մարդկանց փրկենք, ոչ թե տեղափոխենք»,- ասել է Մակրոնը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Գազայի հատվածում վերահսկողություն սահմանելու իր մտադրության մասին այն բանից հետո, երբ պաղեստինցիները այնտեղից վերաբնակեցվեն հարևան երկրներ։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ մամուլի ասուլիսում ամերիկացի առաջնորդը խոստացել էր, որ Միացյալ Նահանգները պատասխանատվություն է կրելու տարածաշրջանի վերականգնման և աշխատատեղերի ստեղծման, ինչպես նաև չպայթած զինամթերքի և այլ զենքերի սպառնալիքի վերացման համար։
Բաց մի թողեք
Թրամփը սեղմել է «կարմիր կոճակը»
Ստամբուլն ալեկոծվում է, ինչ է պատմում ձերբակալված քաղաքապետի կինը, նա Էրդողանի մրցակիցն է․ Լուսանկար
ԱՄՆ-ը դադարեցրել է հակահետախուզական գործողությունները Ռուսաստանի դեմ