22/03/2025

ԵՊՀ-ում դասերի մասին միայն առավոտյան ժամը 9-ին հայտարարեցին

Երևանի պետական համալսարանը առավոտյան 8.50-ին մոտ միայն հայտարարություն է տարածել այն մասին, որ այսօր դասերը կլինեն հեռավար.

«Հարգելի՛ ուսանողներ և դասախոսներ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ԵՊՀ-ում այսօր դասերը կանցկացվեն հեռավար ձևաչափով»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ է, ինչ օդերևութաբանները զգուշացնում են եղանակային պայմանների կտրուկ վատթարացման մասին, որ առատ ձյուն է գալու մայրաքաղաքում, որ մի քանի օր ձյունը շարունակվելու է, սակայն ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դպրոցներում դասերը այսօր չեղարկելու մասին որոշում կայացրեց միայն կեսգիշերին մոտ, երբ Երևանը ուղղակի կաթվածահար վիճակում էր:

Հայաստանի մայր բուհն էլ, փաստորեն, ուսանողներին ու դասախոսներին դասերը չեղարկելու մասին զգուշացնում է դասերը սկսվելուց տաս-քսան րոպե առաջ միայն, երբ նրանց մեծ մասը կա՛մ հասել է բուհ, կա՛մ ճանապարհին է:

ժամը 9։00-ին, ԵՊՀ-ի ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն տեղադրվեց, որով ուսանողներին տեղեկացրեցին դասերը հեռավար կազմակերպելու մասին։

Translate »