Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կողմից լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին ասված հայտարարություններին:
«Շատ վատ եմ վերաբերվում։ Ես այդ միջադեպին ծանոթանալուց անմիջապես հետո զանգահարել եմ Անդրանիկ Քոչարյանին։ Ես ինքս մի քանի դեպք եմ ունեցել, որոնց հետ կապված հանրությունն ու լրագրողները որոշակի արձագանք են ունեցել: Ես ներողություն եմ խնդրել և համարում եմ, որ դրանով ավելի եմ ուժեղացել։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ, որը ներողություն է խնդրում, էլ ավելի է ուժեղանում»,- ասել է Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք՝ մարտի 20-ին ԱԺ-ում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին հորդորել էր շրթունքները մաքրել

Բաց մի թողեք
Այսօր խաղաղության առաջին տարեդարձն է․ շնորհավորում եմ բոլորիս․ Ռուբինյան․ Տեսանյութ
Հայաստանի Հանրապետությունը կարեկցանքի կարիք չունի, ունի գործընկերության կարիք․ ՀՀ-ն վստահելի գործընկեր է
Փաշինյանը զանգահարել է Ալիևին․ ինչ են քննարկել