Թեհրանը պատասխանել է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակին:
Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Իրանի պաշտոնական պատասխանը պարոն Թրամփի նամակին ուղարկվել է»,- ասել է նախարարը IRNA-ին։
Արաղչիի խոսքով՝ պատասխանում ամբողջությամբ ներկայացվել են Իրանի տեսակետները ներկա իրավիճակի և ԱՄՆ նախագահի նամակում տեղ գտած կետերի վերաբերյալ։
Մարտի սկզբին Թրամփը հայտարարել էր, որ նամակ է ուղարկել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին՝ նշելով, որ նախապատվություն է տալիս Թեհրանի հետ միջուկային ծրագրի շուրջ գործարքին:
Այնուհետ նշել էր, որ Վաշինգտոնը դիտարկում է Իրանի միջուկային խնդրի լուծման երկու հնարավոր ճանապարհ՝ ռազմական կամ դիվանագիտական՝ ընդգծելով, որ նախապատվությունը տալիս է բանակցություններին։

Բաց մի թողեք
Որ դեպքում կզրկվեն ԵՄ բարեհաճությունից
Հյուսիսատլանտյան դաշինքը հետևում է Ռուսաստանի միջուկային զորավարժությունների վերաբերյալ ստացված տեղեկատվությանը․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Մելոնին անդրադարձել է «Սումուդ»-ի անդամների նկատմամբ վերաբերմունքին․ Իսրայելի դեսպանը կանչվել է բացատրությունների