Միացյալ Նահանգները մշակել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շատ կոնկրետ առաջարկ: Վաշինգտոնը դուրս կգա բանակցային գործընթացից, եթե Մոսկվան ու Կիևը չհամաձայնեն այդ պլանին։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:
«Եկել է ժամանակը, որ ՌԴ-ն ու Ուկրաինան կամ ընդունեն մեր առաջարկը, կա՛մ ԱՄՆ-ն դուրս է կգա բանակցություններից »,- ասել է նա։
ԱՄՆ փոխնախագահը նաև նշել է, որ կողմերը պետք է պատրաստ լինեն տարածքային զիջումների՝ համաձայնության հասնելու համար։
«Տարածքների փոխանակում պետք է տեղի ունենա: Հակամարտության կարգավորումից հետո սահմանը կարող է չհամընկնել ընթացիկ ճակատային գծի հետ»,- ասել է Վենսը՝ նշելով, որ ընդհանուր առմամբ լավատեսորեն է տրամադրված հակամարտության կարգավորման բանակցությունների առումով, մինչ օրս կողմերը բանակցությունները վարել են բարեխղճորեն։

Բաց մի թողեք
Մարդկային մնացորդներ են հայտնաբերվել լեհական գյուղում, գնահատվում է ավելի քան 30 դիակ
Հազարավոր մարդիկ հավաքվել են Լոնդոնում՝ նշելու «Գույնի զորքը» տոնակատարությունը
ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն