18/07/2025

ԱՄՆ-ն ողջունում է խաղաղության պայմանագրի համաձայնեցումը. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի Անկախության օրվա առիթով, որում մասնավորապես ասված է.

«Ամերիկյան ժողովրդի անունից ցանկանում եմ շնորհավորել Ձեզ և Ադրբեջանի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։

Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։ ԱՄՆ-ն շարունակում է աջակցել տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանմանն ուղղված ջանքերին, որոնք առանցքային են Հարավային Կովկասի բարեկեցության համար։ Մենք ողջունում ենք նաև այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։ Միևնույն ժամանակ, ճանաչում ենք նաև Ադրբեջանի աճող նշանակությունը որպես էներգիայի մատակարար և տրանսպորտային հանգույց»: