Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ իրենց խմբակցությունը պատրաստ է լրացնել ընդդիմության կողմից նախաձեռնված գործընթացի համար պակասող 28 ստորագրությունները։
Նրա խոսքով՝ երբ նախաձեռնող խումբը դիմի իրենց համապատասխան փաստաթղթով, «Հայաստան» խմբակցությունը կտա անհրաժեշտ ստորագրությունները։
Լրագրողի հարցին, թե արդյոք իրենց ստորագրությունները կմիանան «Պատիվ ունեմ» խմբակցության 6 պատգամավորների ստորագրությանը, Կյուրեղյանը ընդգծել է, որ ամեն ինչ հստակ ձևակերպված է՝ 28 պակասող ստորագրությունը «Հայաստան» խմբակցությունը պատրաստ է տրամադրել, սակայն ստորագրության գործընթացը կսկսվի միայն այն ժամանակ, երբ նախաձեռնող կողմը պաշտոնապես դիմի իրենց։
Արձագանքելով դիտարկմանը, թե մինչև նախաձեռնող խումբը չներկայացնի բոլոր ստորագրությունները, արդյոք «Հայաստան» խմբակցությունը կմիանա անվստահության գործընթացին, պատգամավորը պատասխանել է, որ որևէ ստորագրություն չի տրվի, քանի դեռ նախաձեռնող կողմը փաստաթղթով չի մոտեցել իրենց։

Բաց մի թողեք
«Բոլորին դեմ եմ»-ը ներկայացրել է ընտրական ցուցակի առաջին տասնյակը. Լուսանկար
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հիմնական հարցերը կարող են լուծվել առաջիկա ամիսներին. Բայրամով
Ձեր իսկ թիմի ներսում կա հստակ գիտակցում, որ ձեր իսկ օրոք Արցախում տեղի է ունեցել էթնիկ զտում. Արեգա Հովսեփյանը՝ Մարիա Կարապետյանին