Այսօր Փաշինյանը ասում է, – ես մեղավոր չեմ, որ ավտոշարասյունս մարդ ա գցել տակը:
Իրան «միամիտ» օջախապետի տեղ դրել, թե դե պատկերացրեք հասարակական տրանսպորտ ա, դուք էլ երթեւեկում եք, որ մարդ գցեց հո դուք մեղավոր չե՞ք:
Այս հիմարությունն իրականում կարիք ունի հիմնավոր բացատրության, որ ցույց կտա թե օջախապետը ինչ կարգի ուղն ու ծուծով հակապետական, հակահանրային, անձնակենտրոն իշխանության մասին է եւ ոչ օրենքի կամ իրավունքի:
Նախ, եթե Փաշինյանն իր անձնական թիկնազորն ու ավտոշարասյունը համեմատում է հասարակական տրանսպորտի հետ, կարո՞ղ ենք մենք` քաղաքացիներս, ազատորեն օգտվել այդ տրանսպորտից, չէ որ եթե այն հանրային է, ապա պետք է հասանելի լինի բոլոր քաղաքացիներին, հանրայինի ֆունկցիան հենց հավասարապես հանրությանը հասանելի լինելն է:
Երկրորդ, եթե նույնիսկ մեզ դնենք հիմարի տեղ ու ընդունենք օջախապետի «միամիտ կռուտիտը», ապա եթե դու` սիրելի ընթերցող, լինեիր տրանսպորտում, որը մարդ է գցել տակն ու սպանել, ապա կներգրավվեիր, առնվազն, որպես վկա, այնինչ Փաշինյանն ինքն ասաց որ նույնիսկ վկայի կարգավիճակ չունի:
Իսկ ամենատմարդին, հակաբարոյականն ու հակաօրինականը նրա ասածն է, թե ես իմ թիկնազորի հետ կապ չունեն, նրանք են արել ես ինչ: Վաղը եթե Փաշինյանի թիկնազորը մարդկանց վրա կրակի, մարդ գցի տակը, կամ անվտանգության մարմինները մարդ գնդակահարեն փողոցում կրկին ասելու է դե ես ինչ կապ ունեմ, այնտեղ չէի, իրենք ինձ են սպասարկում, բայց ես պատասխանատու չեմ:
Իսկ այս ամենի հեգնանքն այն է, որ հենց վարչապետ Փաշինյանն է ՊՊԾ-ն մտցրել վարչապետի աշխատակազմի, այսինքն հենց իր անմիջական ենթակայության տակ` ուղիղ վերահսկողություն ունենալու համար: Իսկ հիմա, վերահսկողությունը իրենն է, մահը` ոչ: Սակայն երբ հիշում եք, որ մարդը 4000 մարդու կյանքը հավասարեցրեց իրեն դավաճան չասելու արժեքին, նշելով թե կարող էր պատերազմ չլիներ բայց իրեն դավաճան կասեին, ամեն ինչ իր տեղն է ընկնում:
#արոտավայր
Գոռ Մադոյան

Բաց մի թողեք
Ընդդիմության առաջնորդները պարտավոր էին հենց այդ ժամանակ համարժեք քայլ կատարել
Կլուծվի՞ Իսրայելի կողմից «տարածաշրջանը չպայթեցնելու» հարցը
Դե ինչ, հայե՛ր, ինքնության մարտահրավերները դեռ նոր թափով են սկսվելու