Բագրատ և Միքայել Սրբազանները կմասնակցեն Վարդավառի տոնի պատարագին, որը կմատուցվի ՔԿՀ-ում։
Բագրատ և Միքայել սրբազանները կմասնակցեն Վարդավառի տոնի պատարագին, որը կմատուցվի «Երևան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում,- հայտնել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Մենք գրավոր դիմումներ ենք ուղարկել ՔԿՀ և մեզ թույլ են տվել, որ այս կիրակի ծառայություն անցկացվի։ Պատարագը կվարի ՔԿՀ–ի հոգևորականը և, բնականաբար, արքեպիսկոպոսները ներկա կլինեն»,– տեղեկացրեց նա։
Սրբազանները չեն բողոքում կալանավորման պայմաններից կամ ՔԿՀ աշխատակիցների վերաբերմունքից։ Նրանք շարունակում են մնալ նույն խցում։

Բաց մի թողեք
ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում որոշելու՝ ինչ արտոնություններ կկորցնի Հայաստանը, եթե ԵՄ-ին անդամակցի. Օվերչուկ
Ուրախ եմ տեղեկացնել, որ սկսում եմ ճանապարհի նոր փուլ․ Հակոբ Արշակյան
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Շիրակի և Լոռու մարզերում