Գերմանիայի կառավարությունը մշակել է ծրագիր, որով ցանկանում է ամեն տարի մինչեւ 40 հազար 18 տարին լրացած քաղաքացիների ներգրավել կամավոր զինվորական ծառայության համար։
Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը։
Նպատակը՝ մինչեւ 2031 թվականը բանակի թվի կայուն ավելացումն է, առաջարկելով մրցունակ եւ ճկուն վճարման եւ այլ պայմաններ։ Ներկայումս գերմանական բանակի թվաքանակը 182 հազար է։ Ցանկանում են դարձնել 260 հազար։ Ռեզերվի թվաքանակը 60 հազար է, սակայն ուզում են այդ թիվը հասցնել մինչեւ 200 հազարի։


Բաց մի թողեք
Մելոնիին սպասվում է ընտրական համակարգի բարեփոխման վերաբերյալ ռիսկային գաղտնի քվեարկություն
Հայաստանի եվրոպական հեռանկարը դարձել է ավելի առարկայական
ՆԱՏՕ-ն դե՞մ է գնում ԱՄՆ-ին․ ռազմական կոմիտեն 8 տարի անց Կիևում է