Սոնա Մնացականյանի վրաերթի գործով մեղադրյալի պաշտպանն այսօր կրկին հայտարարել է, որ Սոնան վերջին պահին դիտավորությամբ փորձել է խոչընդոտել ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյան ընթացքը։
Իհարկե, դեպքի տեսագրությունը բոլորին է հասանելի, իսկ նման հայտարարության բարոյական կողմը չքննարկենք, բայց դրանից տպավորություն է ստեղծվում, որ ոմանց ընկալմամբ՝ վրաերթի ենթարկված հանգուցյալն առերևույթ ահաբեկիչ էր, իսկ նրան վրաերթի են ենթարկել ահաբեկչական ակտը կանխելու նպատակով, գուցե նաև վերադասի ցուցումո՞վ…
Ապա, ի՞նչ անզգույշ հանցանքի մասին է խոսքը, ստացվում է, որ տուժողի սպանության իրավաչափության պայմաններ պետք է քննարկվեն։ Սա ահազանգ է իրավապահ մարմիններին, քանի որ պաշտպանի՝ նման ընկալումը (իբրև Սոնան դիտավորյալ խոչընդոտել է շարասյան ընթացքը) գուցե դեպքի պահին ունեցել են նաև ավտոշարասյան մեքենաների մեջ գտնվող անձինք, հատկապես ղեկավար կազմը։
Փաստաբան Րաֆֆի Ասլանյան


Բաց մի թողեք
Կապանի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է կախվել
Բաքու – Թբիլիսի – Կարս երկաթգծի շահագործման, ռուսական շուկայում արգելված հայկական ապրանքները ԵՄ-ում վաճառելու մասին
Գիշերվա ընթացքում ռուսական հրթիռները ցնցեցին Ուկրաինան՝ սպանելով առնվազն 11 մարդու. Լուսանկարներ