Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության շենքում է, մինչդեռ Փաշինյանը մինչև օգոստոսի 15֊ը պաշտոնապես արձակուրդում է։
Իսկ երեկ ադրբեջանական լրագրողը Վաշինգտոնից հայտնեց, որ Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն օգոստոսի 8֊ին Վաշինգտոնում, Սպիտակ տանը քննարկվելու է, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը։
Գուցե, Փաշինյանը պատրաստվում է այդ այցին, բայց այս պահին պաշտոնապես դեռ չի հայտարարվել նրա` արձակուրդից վերադառնալու կամ այն ընդհատելու մասին։
Պարզվում է, այսօր՝ ժամը 14.00-ին Նիկոլ Փաշինյանը իշխող խմբակցության հետ հանդիպում կունենա, ՔՊ խմբակցության ընդլայնված նիստը խորհրդարանում կվարի Փաշինյանը, որն, ի դեպ, արձակուրդում է:
ՔՊ-ում անհանգիստ են այս հանդիպմանն ընդառաջ, վստահ են, որ ԱՄՆ այցից առաջ Փաշինյանը սովորույթի համաձայն ուսապարկերի կոլեկտիվ պատասխանատվությանն է դնելու պետության համար վճռորոշ հարցը եւ ասելու՝ որոշեք՝ կամ ստորագրում են խաղաղություն անունը կրող ոչ հայամետ փաստաթուղթը, կամ Ադրբեջանը պատերազմ է սկսում:
Հիշեցնենք, որ արդեն քանի օր է՝ ադրբեջանական լրահոսը հայտնուծ է, որ ուրբաթ օրը ԱՄՆ -ն կհյուրընկալի Ալիեւին եւ Փաշինյանին, ըստ նույն լուրերի օրակարգում պայմանագիրն է եւ Զանգեզուրի միջանցքի հարցը:

Բաց մի թողեք
Հրազդան-Չարենցավան ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կա տուժած. Լուսանկար
Որ դեպքում կարող է մերժվել քաղաքական ուժի գրանցումը
«Սամվել, վարչապետ» վանկարկումների ներքո դատական նիստ է ընթանում Հակակոռուպցիոն դատարանում, դրսում բերման ենթարկումներ