2025 թվականի հուլիսին ՊԵԿ-ը հարկ վճարողների հետ ապահովել է 218.6 մլրդ դրամ հարկային եկամուտների և պետական տուրքերի մուտք բյուջե, ինչը նախորդ տարվա հուլիսից ավելի է 33.5 մլրդ դրամով կամ 18.1%-ով:
Այս մասին գրել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:
«Աճը պայմանավորված է տնտեսական ակտիվությամբ, հարկային կարգապահության բարձրացմամբ և ՊԵԿ-ի վարչարարության արդյունավետության բարձրացմամբ։
Պատասխանատու և հոգատար հարկ վճարողն է մեր պետության կայուն զարգացման և հանրության յուրաքանչյուր անդամի բարեկեցության իրական շարժիչ ուժը»,- գրել է նա։

Բաց մի թողեք
TRIPP-ի հարցը հասավ խորհրդարան
Ինչ սահմանափակումներ կկիրառվեն տրանսպորտի ոլորտում, եթե Հայաստանը կորցնի ԵԱՏՄ անդամակցությունը
«Հայբիզնես» (այժմ` «Ամիօ») բանկի կառավարիչը ոսկու փոխարեն ոսկեգույն կոնֆետներ էր գրավադրել