Սենթ Լուիսում մեկնարկել է «Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025» արագ և կայծակնային շախմատի մրցաշարը, որտեղ առաջին խաղային օրը հաջողությունը լիովին Լևոն Արոնյանինն էր։
Հայ գրոսմայստերը հանդես եկավ անթերի՝ երեք խաղում երեք հաղթանակ գրանցելով։ Նա սկզբում առավելության հասավ աշխարհի գործող չեմպիոն Գուկեշ Դոմարաջուի նկատմամբ, ապա պարտության մատնեց Մաքսիմ Վաշիե-Լագրավին, իսկ օրը եզրափակեց Նոդիրբեկ Աբդուսատորովի նկատմամբ հաղթանակով:
Այս արդյունքով Արոնյանը միանձնյա զբաղեցնում է մրցաշարի առաջատարի դիրքը՝ պահպանելով 100 տոկոսանոց ցուցանիշը։

Բաց մի թողեք
«Արմեն Դուլյան» առաջին մրցանակը շնորհվել է Արամ Աբրահամյանին․ Լուսանկար
Պրոֆեսոր Ալեքսանդր Մալայան․ բժիշկ, ով մարդկանց վերադարձնում էր ոչ միայն տեսողությունը, այլև կյանքի լույսը
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող