ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Արտիմետ գյուղի բնակիչ 33-ամյա մի տղամարդ զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ:
Նա առանց համապատասխան թույլտվության և պետական գրանցման կազմակերպել է դիզվառելիքի ու բենզինի առևտուր, որից ամսական ստացել է շուրջ 6-7 հարյուր հազար դրամ եկամուտ:
«Տեղեկությունը ստուգվեց օգոստոսի 12-ին: Պարզվեց, որ տղամարդը, ընկերոջ համաձայնությամբ, որպես առևտրի կետ օգտագործում է նրան պատկանող՝ Արտիմետի Չարենցի փողոցում գտնվող առանձնատան տարածքը: Ստուգման պահին սարքավորումներով կահավորված լիցքակայանում որպես լիցքավորող ներկայացել է մեկ այլ արտիմետցի՝ 45-ամյա տղամարդ:
33-ամյա տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բաց մի թողեք
Գլխավոր դատախազը վերացրել է Արծրուն Մարգարյանի uպանության գործով 1999 թվականին կայացված որոշումները
«Ուժեղ Հայաստան»-ի համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանը երկու ամսով կալանավորվել է
Մարտի 1-ի գործով ապօրինի դատապարտված, հետագայում արդարացված Մուշեղ Սաղաթելյանի իրավահաջորդը ճանաչվել է տուժող