Գերագույն խորհրդի պատգամավորներս այցելեցինք ՀՀ Առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին շնորհավորելու նրան 80-ամյակի, ինչպես նաև, խորհրդարանի և Անկախության Հռչակագրի հոբելյանական 35-ամյա տարեդարձերի կապակցությամբ։
Հանդիպման ժամանակ կարծիքներ փոխանակվեցին երկրի այսօրվա մտահոգիչ իրավիճակի և այն հաղթահարելու հնարավոր ուղիների մասին։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև հետագայում նման հանդիպումների անցկացման մասին ի նպաստ մեր երկրում ժողովրդավարության, այդ թվում, օրինականության հաստատման գործին։
Ռուբեն ԹՈՐՈՍՅԱՆ
ՀՀ Գերագույն խորհրդի Նախագահության անդամ ԳԽ պ/ակումբի պատվավոր նախագահ



Բաց մի թողեք
Ապրիլի 18-ի աստղագուշակ․ Միշտ չէ, որ հնարավոր է հավասարակշռություն գտնել
Ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 3-6 աստիճանով. սպասվում են տեղումներ
Աղերսագիր՝ ուղղված Վեհափառին. պահանջում են կարգալույծ անել Անուշավան եպս Ժամկոչյանին