Իմանուիլ Կանտը հայերի մասին
Հայ պատմաբաններից եւ փիլիսոփաներից շատերն, անշուշտ, գիտեն այն մասին, որ 18–19-րդդարերի (1724–1804 թթ.) գերմանացի հռչակավոր փիլիսոփա Իմանուիլ Կանտը խորիմաստ գնահատական է տվել հայ ժողովրդին։ Իրապես դա այնպիսի մի պատվաբեր գնահատական է, որը պարտավոր է գիտենալ յուրաքանչյուր կրթված հայ։ Ուստի պարտքս եմ համարում մեր հանրությանը ներկայացնել Կանտի «Մարդաբանությունը պրագմատիկ տեսանկյունից» գրքի հայերին վերաբերող հատվածը՝ հայերեն եւ ռուսերեն լեզուներով.
«…Քրիստոնյա մի այլ ժողովրդի՝ հայերի մոտ տիրում է առեւտրական ոգու մի յուրահատուկ շնորհ։ Նրանք հետիոտն ճանապարհորդելով Չինաստանի սահմաններից մինչեւ Գվինեական ափի Կորսո հրվանդան զբաղվում են ապրանքափոխանակությամբ։ Դա վկայությունն է այդ իմաստուն եւ աշխատասեր ժողովրդի յուրահատուկ ծագման՝ ժողովուրդ, որը Հյուսիս-Արեւելքից շարժվելով դեպի Հարավ-Արեւմուտք կտրում-անցնում է համարյա ամբողջ Հին Աշխարհը եւ ունակություն է դրսեւորում արժանանալու բոլոր այն ժողովուրդների սիրալիր հյուրընկալությանը, որոնց մոտ նրանք հանգրվանում են։ Դա ապացուցում է նրանց բնավորության գերազանցությունը (որի ձեւավորման նախասկիզբը մենք այլեւս չենք կարող ուսումնասիրել)։

Բաց մի թողեք
ՖԻՖԱ-ն հետաքննում է Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստների վարքագիծը ԱԱ եզրափակիչից հետո. Լուսանկար
Ցավալի է, որ այստեղ գտնվողները չեն զգում ՀՀ շունչը․ Դավիթ Մանուկյանի ուղերձը՝ Բաքվի բանտից. Լուսանկար
«Արքան» արժանապատիվ պարտվելու որեւէ ծանրակշիռ օրինակ չի տվել