Ի պատասխան համացանցում շրջանառվող տեսանյութերի և մեկնաբանությունների՝ կապված Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում բռնկված հրդեհի հետ, ՆԳՆ-ից հայտնեցին, որ որևէ արտառոց բան տեղի չի ունեցել:
«Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում որևէ արտառոց դեպք, այդ թվում հրդեհ տեղի չի ունեցել: Հրշեջ-փրկարարների մասնակցությամբ կատարվել է ցուցադրական ուսումնավարժանքի փորձ»,- ասաց ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետի տեղակալ Մարտուն Սիմոնյանը:


Բաց մի թողեք
Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի մարզպետ, ով շահեց, ով տուժեց
Հենց որոշեց ավագանու թեկնածու առաջադրվել` կրճատման տակ գցեցին
Առաջարկություն ընդդիմադիր խմբակցություններին