Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հրաժարվելը, որին Ռուսաստանի առաջնորդը համաձայնել էր Դոնալդ Թրամփի հետ գագաթնաժողովի ժամանակ, չի կարող անպատասխան մնալ Միացյալ Նահանգների կողմից։
Ինչպես հաղորդում է Le Figaro-ն, Մակրոնը սա նշել է օգոստոսի 29-ին՝ Գերմանիայի կանցլերի հետ բանակցություններից հետո լրատվամիջոցների հետ զրույցում։
Ֆրանսիայի նախագահը հիշեցրել է, որ ավելի քան տասը օր առաջ Ալյասկայում կայացած գագաթնաժողովում Պուտինը վստահեցրել է Թրամփին Զելենսկու հետ հանդիպելու իր պատրաստակամության մասին։ Սակայն դրանից կարճ ժամանակ անց Մոսկվան սկսել է բացատրություններ փնտրել, թե ինչու նման հանդիպումը դեռևս հնարավոր չէ։
«Եթե հանդիպումը չհամաձայնեցվի մինչև սեպտեմբերի 1-ը, երկուշաբթի, դա կնշանակի, որ նախագահ Պուտինը խաբեություն է արել նախագահ Թրամփի հետ… և սա չի կարող անպատասխան մնալ», – ընդգծել է Մակրոնը։
Ըստ նրա՝ նա մտադիր է մոտ ապագայում քննարկել այս հարցը ամերիկացի առաջնորդի հետ։ «Մենք երկուսս էլ կխոսենք նախագահ Թրամփի հետ… Եվ եթե հաջորդ շաբաթ մենք ստիպված լինենք եզրակացնել, որ ամիսներ շարունակ չիրականացված խոստումներից հետո կրկին ոչինչ չի պատահի, մենք շատ հստակ կպահանջենք առաջնային և երկրորդային պատժամիջոցների կիրառում», – հավելել է Ֆրանսիայի նախագահը։
Բաց մի թողեք
Կամ Ռուսաստանը կփլուզվի, կամ Եվրոպան․ Le Monde
Շահերի սուր բախման դեպքում Կասպից ավազանը կարող է վերածվել ռազմական լուրջ բախման թատերաբեմի
Թրամփը չիրագործելի պայմաններ է առաջադրել Եվրոպային